Ռազմամարզական խաղեր 2016

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ռազմամարզական խաղերի մրցույթը կմեկնարկի սույն թ-ի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը: Ռազմամարզական բաց մրցույթը նախատեսվում է կրթահամալիրի 5- 8-րդ դասարանների սովորողների համար:

Խաղերի մրցույթային մասը նախատեսվում է իրականացնել Մայր դպրոցի մարզահրապարակներում: Մրցույթային յուրաքանչյուր փուլ կտևի 90 րոպե:
Ռազմամարզական խաղերի նպատակը .

Համախմբել կրթահամալիրի թե՛ դասավանդողներին, թե՛ սովորողներին, թե՛ ծնողներին, ներգրավել հանրակրթական  դպրոցների սովորողներին, անհատներին, խմբերինՄրցույթը դարձնել իսկական տոն , ապրելակերպ…

Խնդիրները .

Անհատական, խմբային աշխատանքի արդյունքում ՝ ճարպկության, արագաշարժության,  կոորդինացիոն և այլ հմտությունների կիրառում:

Ժյուրիի անդամներ

Դպրոցների ղեկավարներ

Մասնակից մարզիչներ

4 մանկավարժ մարզիչ

Մասնակից թիմեր

5-րդ դասարան-6 թիմ,
6-րդ դասարան-4թիմ,
7-րդ դասարան-4թիմ,
8-րդ դասարան-4թիմ

Անցկացման ժամկետները

Մարտի 30-ին 15:15-16:15  հանդիսավոր բացում

Մարտի 31-ին   14:00-15:30 մրցույթ 5-րդ և 6-րդ դասարաններ,

Ապրիլի 1-ին 13:30-15:00 մրցույթ  7-րդ և 8-րդ դասարաններ:

Ապրիլի 1-ին  15:15-16:15 ամփոփում, արդյունքների հրապարակում

Անցկացման վայրը Սեբաստիա մարզադաշտեր

Մրցույթային ձևեր

Էստաֆետ արգելքների հաղթահարումով

Պարանի քաշում

Մրցույթին անհրաժեշտ իրեր և պարագաներ

1.քաշելու պարան 2 հատ 50մ

  1. պլաստմասե օղակներ 16 հատ

3.սպորտային ներքնակ սահող մակերեսով 6 հատ

4.կտորե պարկեր 6 հատ

5.կանգնակով բուլավաներ 6 հատ

6.վոլեյբոլի գնդակներ 6 հատ

7.կանգնակ 24 հատ,

8.պարան 12 հատ 2մ

9.վայրկյանաչափ

10.սուլիչ

11.թվային միջոցներ

Գնահատման կարգ

Էստաֆետի ամեն էլեմենտի ճիշտ կատարման համար 1 միավոր,սխալ

Կատարման համար 1 միավոր հանել: Էստաֆետի արագ ավարտման համար`

10 միավոր: Պարանի մրցույթը հաղթելու դեպքում` 10 միավոր:

Հաղթող թիմը որոշվում է էստաֆետի և պարանի մրցույթի ընդհանուր

Միավորների քանակով:

Հանձնարարական կազմակերպիչներին

1.թիմերի ձևավորում 15 սովորող` 5 աղջիկ և 10 տղա

2.թիմի անվանակնքում

3.թիմի ավագի ընտրություն

4.կարգախոս (девиз)

5.թիմը ներկայացնող ցուցանակ

6.ցուցակով ներկայացնել մասնակից սովորողների թիվը՝ ժամաբաշխումը

Ճիշտ կատարելու համար

7.տեսագրում,ֆոտոպատում,նյութերի տեղադրում

8.սպորտային հանդերձանք

Խաղի նկարագիրը.

 

5-րդ դասարաններ

Էստաֆետ

2 կազմակերպիչ ամեն թիմի առջև կանգնում են ֆուտբոլային դաշտում,յուրաքանչյուրի

Աջ և ձախ ձեռքում մեկական օղակով: Ստարտը տրվում է սուլիչով: Նախապես նշան

Արված հատվածից մասնակիցը կատարում է արագ հրում տեղից մոտենում է օղակներին,

Ձախից աջ,աջից ձախ անցում է կատարում 4 օղակների միջով: Որից հետո վազքով

Մոտենում է սպորտային ներքնակին գլուխկոնծի տալիս,վազքով հասնում է կանգնակ

Բուլավային 1 շրջան պտտվում շուրջը և սլանում ֆինիշ:

Պարանի քաշում

Սուլիչի ազդակով թիմերը սկսում են քաշել պարանը: Հաղթող է ճանաչվում այն թիմը,

Որը հավասարակշռությունից հանում է մյուսին և պարանը քաշում իր տարածք:

 6-րդ դասարաններ

Էստաֆետ

Մասնակիցները սուլիչը լսելով մինչև գոտկատեղ հագնում են կտորե պարկերը և թռչկոտելով

հասնում են սպորտային ներքնակին: Հանում են պարկը, պահում ըստ հարմարության

մարմնի վրա և գլուխկոնծի տալիս: Վազում են մինչև բուլավան, մեկ շրջան պտտվում շուրջը՝

սլանում դեպի ֆինիշ, պարկը փոխանցում հաջորդ մասնակցին:

Պարանի քաշում

Սուլիչի ազդակով թիմերը սկսում են քաշել պարանը: Հաղթող է ճանաչվում այն թիմը,

Որը հավասարակշռությունից հանում է մյուսին և պարանը քաշում իր տարածք:

7-րդ դասարաններ

Էստաֆետ

Մասնակիցները սուլիչը լսելով վոլեյբոլի գնդակը ոտքերով սեղմած թռիչքներով մոտենում

են սպորտային ներքնակին, սողում են գնդակը պահելով ձեռքում, վազում են նետման գիծ,

կատարում են գնդակով նետում զամբյունի մեջ: Վերցնում են ընկած գնդակը և սլանում

ֆինիշ: Գնդակը փոխանցվում է հաջորդ մասնակցին:

Պարանի քաշում

Սուլիչի ազդակով թիմերը սկսում են քաշել պարանը: Հաղթող է ճանաչվում այն թիմը,

որը հավասարակշռությունից հանում է մյուսին և պարանը քաշում իր տարածք:

8-րդ դասարաններ

Էստաֆետ

Մասնակիցները սուլիչը լսելով վազում են գետնին դրված իրար զուգահեռ 8 օղակներին, մեկ

ոտքի հպումով ձախ ու աջ անցում կատարում օղակների միջով: Վազքով մոտենում են

սպորտային ներքնակին, սողալով անցում կատարում արգելք հանդիսացող պարանների

տակով: Վազում են դեպի բուլավան, մեկ շրջապտույտ կատարելով սլանում են դեպի ֆինիշ:

Պարանի քաշում

Սուլիչի ազդակով թիմերը սկսում են քաշել պարանը: Հաղթող է ճանաչվում այն թիմը,

որը հավասարակշռությունից հանում է մյուսին և պարանը քաշում իր տարածք:

Խաղի ընթացքը .             թիմերի մրցակցություն,էստաֆետային խաղեր

Թիմերի մրցակցությունը իրար միջև որոշվում է վիճակահանության սկզբունքով, երկու թիմ

մրցում են էստաֆետում, այնուհետև հաջորդում են մյուս երկու թիմերը: Լավագույն երկու

թիմերը մրցում են իրար հետ: Էստաֆետային խաղերին հաջորդում է պարանի ձգումը՝ նույն

սկզբունքով:

Оставьте комментарий