Արտակարգ իրավիճակներ

Արտակարգ իրավիճակները որորշակի օբյեկտում կամ տարածքում բնական և էկոլոգիական աղետների,զանգվածային հիվանդությունների,հնարավոր հակառակորդի կողմից խոցման ժամանակակից միջոցների կիռարման հետևանքով,մարդկանց կյանքի և գործնեության խախտումն է,որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային և նյութական կորուստների:

Արտակարգ իրավիճակները կարելի է տարբերել ըստ՝

  1. Տևողության (կարճատև,միջին,երկարատև)
  2. Կանխատեսման հնարավորության (կանխատեսելի,մասնակի կանխատեսելի,ոչ կանխատեսելի)
  3. Ընգրկման մասշտաբի  (տեղային,տարածքային,ազգային և գլոբալ)
  4. Կանխարգելման հնարավորության (կանխարգելի,մասնակի կանխարգելի,ոչ կանխարգելի)
  5. Ծագման առաջացման  (առաջնային,երկրորդային)

Բնական բնույթի աղետներ

Բնական բնույթի արտակարգ իրավիճակները բնույթան այնպիսի երևությներն են, որոնք երբեմն կանխարգելել հնարավոր չէ: Բնական աղետները բաժանվում են հետևյալ խմբերի՝

Երկրաբանական վտանգավոր երևույթներ՝

  1. Երկրաշարժեր
  2. Հրաբուխի ժայթքումներ
  3. Սողանքներ
  4. Փլուզումներ
  5. Սելաֆներ
  6. Հեղեղներ
  7. Լանջային լվացումներ:

Օդերևութաբանական և ագրոօդերևութաբանական վտանգավոր երևությներ՝ 

  1. Փոթորիկներ
  2. Մրրիկներ
  3. Մրրկասյուններ
  4. Փոթորկանքներ
  5. Ամպրոպ, ուժեղ կայծակ
  6. Ուժեղ անձրև
  7. Ուժեղ մերկասառույց
  8. Ուժեղ սառնամանիք
  9. Ուժեղ ձնամուղ
  10. Ուժեղ շոգ
  11. Ուժեղ մառախուղ
  12. Երաշտ
  13. Ցրտահարություն

Հիդրոլոգիական վտանգավոր որևույթները հիմնականում ջրի հետ կապված աղետներն են՝

  1. Ջրհեղեղներ
  2. Մակընթացային ալիքներ
  3. Ջրհոսներ

Բնական հրդեհներ

Բացի բնական աղետներից լինում են նաև էկոլոգիական բնույթի արտակարգ վիճակներ:

  1. Նրանք կապված են նստվածքների, օզոնային շերտի կեխտոտման, երկրի հողային մասի սարքերով: Կարող են լինել նաև, մթնոլորտի հատկությունների խախտման, օդային ծավալի փոփոխման, սահմանային թույլատրելի նյութերի կոնցենրտացիայի մթնոլորտում բարձրացմամբ, քաղաքային աղմուկի թույլատրելի չաձի բարձրացմամբ:
  2. Արտակարգ իրավիճակները կարող են լինել նաև կապված ցամաքի վիճակի փոփոխմամբ՝ հողային մասի և ընդերքի: Դրանք մեծ քանակներով նստվածքներն են, երկրակեղևի փլուզումները՝ որոնք արհեստականորեն ստեղծվում են մարդկության կողմից, այսինքն աշխատանքներն են երկրի ընդերքում:

Արտակարգ վիճակները կապված են լինում նաև հիդրոմակերևույթի հետ: Խմելու ջրի ոչ բավարարվածության շնորհիվ, որը կարող է տեղի ունենալ ջրամբարների ախտոտվածության հետևանքով և նրա պակասելիությամբ: Կարող է լինել բիոսֆերային փոփոխությամբ՝ տարբեր տեսակի բույսերի և կենդանիների անհետացմամբ, որոնք մեծ ազդեցություն են թողնում ապրելակերպի վրա: Լայն ծավալով բույսերի ոչնչացմամբ, կենդանիների զանգվածային մահացելիությամբ և բիոսֆերային կտրուկ փոփոխությամբ, որը կարող է բերել ռեսուրսների անվերականգմանը:

 

 

Оставьте комментарий